Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Հարցրեք՝ ինչու՞ ես մեր ճանապարհը տալիս, ինչու՞ ես ավիրում մեր բնագծերը

Հարցրեք՝ ինչու՞ ես մեր ճանապարհը տալիս, ինչու՞ ես ավիրում մեր բնագծերը
12.03.2024 | 16:06

Մեր որոշ լրագրողների թեմաներին չտիրապետելը ուղղակի ապշեցնում է:

Մեռանք ասելով, որ անկլավները, որոնք գտնվում են Տավուշի մարզում, չի կարելի տալ, քանի որ ճանապարհ ենք կորցնում, ու քանդվում է մարզի պաշտպանական բնագիծը՝վտանգելով եղած գյուղերի պաշտպանությունը: Կանգնում-հարցնում են՝ ինչու՞ ես Տավուշի գյուղերը տալիս, ինքն էլ իրավացի ասում է՝ ես Տավուշից գյուղ չեմ տալիս (ինչը փաստացի այդպես է) ու զոմբիներին առիթավորում է:

Հարցրեք՝ ինչու՞ ես մեր ճանապարհը տալիս, ինչու՞ ես ավիրում մեր բնագծերը, ինչու՞ ես թողնում, որ ադրբեջանցիք Ջերմուկից ու Ներքին հանդից դուրս չգան ու զուգահեռ դու ես դուրս գալիս:

Մի՞թե բարդ է մի փոքր աշխատել հարցի ձևակերպման վրա, նոր տալ:

Տիգրան Քոչարյան

Դիտվել է՝ 2265

Մեկնաբանություններ